Ֆիլադելֆիայի Ռոդենի թանգարանում էլեկտրիկը ընկել է 2-րդ հարկից և 7 մլն դոլար փոխհատուցում ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        ԱՄՆ Ֆիլադելֆիայի Ռոդենի թանգարանում աշխատակիցը վայր է ընկել 2-րդ հարկի ապակե հատակից և մարմնական ծանր վնասվածքներ ստացել: 
Ըստ նրա փաստաբանների` վերջինս` Ֆ. Գուցուլան, ով թանգարանում էլեկտրիկ է աշխատում, 7,25 մլն դոլար փոխհատուցում է ստացել թանգարանից:
Հոսպիտալացված տղամարդը 45 օր  անցկացրել է հիվանդանոցում և 15 վիրահատության ենթարկվել:
Ներկայացնում ենք Ռոդենի թանգարանի անվտանգության տեսախցիկի արձանագրած տեսանյութը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


