ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն CNN-ի հեռուստաբանավեճերին մասնակցելու համար 10 մլն դոլար է պահանջել
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը CNN-ով իր նախընտրական բանավեճերը հեռարձակելու համար հեռուստաընկերությունից պահանջել է $10 մլն, հաղորդում է CNN-ը:
The Variety-ի փոխանցմամբ՝ Թրամփը պարզաբանել է, որ գումարը նա ուղղելու է բարեգործական ծրագրերի կատարմանը, իսկ հեռուստաբանավեճերը կհեռարձակվեն սեպտեմբերի 16-ին: