9620 դիտում
16:06 12-03-2020
ԱՄՆ 75 կոնգրեսական պահանջել են 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին, 1.5 մլն՝ Արցախին
Կոնգրեսում ԱՄՆ 23 նահանգի 75 ներկայացուցիչներ նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովին 100 մլն դոլար տրամադրելու Հայաստանին, 1.5 մլն դոլար՝ Արցախին:
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Արցախի համար 1.5 մլն դոլարի աջակցության հետ կապված նշվում է, որ այն պետք է նախատեսվի ականազերծման և ականի պայթյունից տուժածների վերականգնողական աշխատանքների համար: Հայաստանի համար նշված 100 միլիոն դոլարը պետք է ուղղվի տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգությանն աջակցելուն:
Նամակում կոչ է արվում կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ չեն դադարեցվել Հայաստանի և Արցախի դեմ հարձակումները:
Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նամակի տակ ստորագրած բոլոր կոնգրեսականներին ՝ աջակցելու Հայաստանին ու Արցախին, որոնք իրենց ներդրումն ունեն խաղաղության ու ժողովրդավարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1701 դիտում
10:28 28-04-2021
Ավելի քան 65 կոնգրեսական կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 մլն դոլար օգնություն հատկացնել ՀՀ-ին և Արցախին
6489 դիտում
15:26 08-03-2018
Հայկական հարցերով հանձնախումբը Կոնգրեսին կոչ է արել Արցախին և Հայաստանին տրամադրել 70 մլն դոլար օժանդակություն
1408 դիտում
13:42 08-03-2023
Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին
Այս բաժնից
730 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
838 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
586 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին