119662 դիտում
19:50 09-09-2024
Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգումից․ պահանջել են 4 մլն, հետո 800 հազար դոլար․իրավապահները առևանգվածի ամուսնուց ավելի օպերատիվ գտնվեցին, կազմակերպիչը, որ առևանգվածի ամուսնու ընկերն էր, վերջերս էր վերադարձել ԱՄՆ-ից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի՝ բաժնի պետ Արման Աբրահամյանի գլխավորությամբ, ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան։ Մի քանի օր շարունակ Ոստիկանություն, Քննչական կոմիտե, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն համագործակցության արդյունքում աղմկահարույց հանցագործությունը ոչ միայն բացահայտվեց, այլ նաև հայտնաբերվել են կազմակերպիչը, կատարող գրեթե բոլոր մասնակիցները, առևանգվածը, իսկ քննիչների պրոֆեսիոնալ նախաքննության արդյունքում արդեն ուրվագծվել է առևանգման դրդապատճառը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ առևանգումը կազմակերպել է շաբաթներ առաջ Ամերիկայի Միացյալ նահանգներից Հայաստան վերադարձած Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Ի․-ն, ով ստեղծել է խումբ և համագործակցել նրանց հետո։ Խմբի մեջ են եղել Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արծրուն Օ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Արկադի Պ․-ն , Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մ․-ն։
Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Քննչական բաժինը հսկայածավալ, մանրակրկիտ գործողությունների արդյունքում պարզել են որտեղ են գտնվում կասկածյալները և սեպտեմբերի 8-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերում են Վաչե Ի․-ին, Ռոբերտ Մ․-ին և Արծրուն Օ․-ին, ովքեր եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջիններս անձի առևանգում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Նույն օրը Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են Արտյոմ Մ․-ին և պարզվել է, որ հենց այդ շինության մեջ են առևանգված կնոջը պահել, իսկ կարճ ժամանակ անց Ոսկեպար գյուղում հայտնաբերել, վնասազերծել և ձերբակալել են Արկադի Պ․-ին, իսկ գյուղում էլ կարողացել են հայտնաբերել առևանգվածին և նրան անվտանգ տեղափոխել են Երևան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առևանգողները առևանգված կնոջ ամուսնուց սկզբից պահանջել են 4 մլն ԱՄՆ դոլար փրկագին, հետո բանակցությունների արդյունքում այն դարձել է 2 մլն, իսկ երբ ամուսինը ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, ժողովրդի լեզվով ասած բարիշել են 800 հազար դոլարի շուրջ, սակայն մինչ ամուսինը, ով ի դեպ համաձայնվել է գումարը վճարել, ոստիկանները նրանից ավելի օպերատիվ ու պրոֆեսիոնալ են գտնվել։
Բռնել են կազմակերպչին ու մասնակից նշված անձանց։
Մեկ հոգի, ով Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Ն․-ն է, որոնվում է։
Պարզվել է, որ ԱԱԾ-ի կեղծ համազգեստով եղածներից մեկը հենց նա է եղել։
Նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Ոստիկանությունը որոնում է Արմեն Ն․-ին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առևանգման օրը, երբ SHAMSHYAN.com-ը նշված դեպքի մասին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, մի քանի անգամ հեռախոսազանգեր է ստացել Վաչիկ Ի․-ից, ով իր զայրույթն ու վրդովմունքն է հայտնել, ասելով․ «Էս ինչ երկրում ենք ապրում, մարդուն գան առավոտ շուտ լողավազանի միջից «կակեբե»-ի շորերով տանեն ու իրավապահ համակարգը ոչ մի բան չի կարողանում անել։ Բա էդ ուր են ոստիկանությունը, «կակեբե»-ն, քննչականը, անգամ պարեկները, որ չեն կարողանում բռնել։ Նիուժելի ասեղ էր էդ առևանգվածը, որ ընկերոջս կինն է, տեղներս չենք գտնում, բա էս իրավապահ համակարգը ավելի լավ չի գնա մեռնի, որ չեն կարողանում բռնեն»։
Իսկ մենք էլ նրան ասում էինք՝ հանգիստ նստի տեղդ, ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու քննչականը լավ էլ կբռնեն։ Նման դեպքեր են եղել, մի քանի օրերի հարց է, իսկ երբ նրան ասացինք , որ շատ է հետաքրքրվում, խառնվեց իրար ու ասում էր․ «Ախպեր ավելի լավ ա ոչ էլ հետաքրքրվեմ, չմտածեն թե ես կապ ունեմ», մինչդեռ պարզվում է, որ կազմակերպիչը հենց ինքն է եղել, ինչպես ժողովուրդն է ասում, «գող, սիրտը դող», կամ «գողը միշտ գալիս է հանցանքի վայր»։
Ինչպես ավել վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՀՀ քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության գլխավոր վարչության, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, մի քանի օր շարունակ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել էին սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին։
Ոստիկանները մի քանի խմբերի էին բաժանվել, եղել էին 3 տասնյակից ավելի հասցեներում, այդ թվում՝ մարզերում՝ համագործակցելով ոստիկանության մարզային վարչությունների իրենց գործընկերների հետ, և այսօր՝ ժամեր առաջ, Հայաստանի սահմանը «Զվարթնոց» օդանավակայանով լքելիս, ժողովրդի լեզվով ասած՝ «թռնելիս», բռնել և վնասազերծել էին 3 կասկածյալներին, որոնք հավաստի տեղեկություններով ու բավականին զորեղ փաստերով կապ են ունեցել առևանգման հետ։ Վերջիններս տեղափոխվել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղից էլ նրանց ներկայացրել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանների և ԱԱԾ-ականների հմուտ գործողությունների շնորհիվ Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել էր առևանգված կինը, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Առևանգում կատարողները մտերիմ հարաբերության մեջ էին եղել առևանգված կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող ամուսնու հետ, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չէինք հայտնել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության աշխատանքների հսկողությունը Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով դրվել էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Ա. Հովհաննիսյանի վրա, վերջինս էլ կատարված աշխատանքների մասին անընդհատ զեկուցել էր Վ. Ղազարյանին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
29309 դիտում
20:17 31-03-2024
Երևանում թալանել են «GDT» կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի
Այս բաժնից
15592 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35846 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց