Իտալիայում մարմնավաճառները հատուկ համազգեստ կկրեն
Իտալական Սպինո-դ-Ադդա քաղաքի իշխանությունները ճանապարհային երթեւեկությունն առավել անվտանգ դարձնելու միջոց են մտածել: Նրանք ցանկանում են օրենքով պարտադրել մարմնավաճառներին հատուկ համազգեստ կրել:
Այն կլինի փակ՝ տաբատ եւ շապիկ, որոնք աշխատանքային հագուստ կհիշեցնեն եւ չեն շեղի վարորդների ուշադրությունը: Նախատեսվում է, որ հրամանն ուժի մեջ կմտնի սեպտեմբերից: