Իսպանիայում մարմնավաճառները թոշակ կստանան
Բարսելոնի դատարանի որոշմամբ՝ գիշերային ակումբերի սեփականատերերը պետք է մարմնավաճառների հետ պայմանագիր կնքեն: Նրանք կպարտավորվեն ներդրումներ անել սոցիալական ապահովության ֆոնդում, որի գումարները հատկացվելու են մարմնավաճառներին:
Այսպիսով, դատարանի որոշմամբ, մարմնավաճառներն այդ ֆոնդից թոշակ կստանան, ինչպես նաեւ՝ պատպատվերով բժշկական որոշակի ծառայություններից օգտվելու հնարավորություն:
Նշենք, որ 1995 թվականից Իսպանիայում մարմնավաճառությունը չի համարվում հանցավոր գործունեության տեսակ, մինչդեռ մարմնավաճառները աշխատանքային իրավունքներ չեն ունեցել: Միաժամանակ, Իսպանիայում արգելված է կանանց առք ու վաճառքը: