Ուկրաինացի մարմնավաճառները հարվածել են Կրասնոդարի մրցակիցների գործին
Կրասնոդարի մարմնավաճառները մտավախություն ունեն, որ Ուկրաինայից եկած մրցակիցների պառճառով կկորցնեն աշխատանքը, գրում են տեղի լրատվամիջոցները: Բանն այն է, որ ուկրաինացի մարմնավաճառները հաճախորդներին սպասարկում են ավելի մատչելի գնով:
Լրագրողները պարզել են, որ եթե նախկինում Կրասնոդարի գիշերային թիթեռնիկները մեկ ժամվա համար ստանում էին մոտ 2,500 ռուբլի, ապա հիմա հաջողվում է աշխատել 500 ռուբլի:
Մարմնավաճառները բողոքել են, թե ուկրաինացի աղջիկները էլ ավելի էժան են սպասարկում՝ միաժամանակ հարվածում են իրենց ֆինանսական վիճակին եւ «տանում» մշտական հաճախորդներին: Թե քանի ուկրաինացի մարմնավաճառների մասին է խոսքը, լրատվամիջոցները չեն հաղորդում: