Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրեց Արգիշտի Կիվիրյանին. news.am
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 20-ին, արդարացրեց ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող՝ Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին, գրում է [url=http://news.am/arm/news/282344.html]news.am[/url]-ը:
Վերաքննիչ դատարանը բավարարեց Կիվիրյանի փաստաբանների բողոքը, որով բողոքարկում են առաջին ատյանի կայացրած մեղադրական դատավճիռը եւ պահանջում արդարացման վճիռ կայացնել:
Դատական նիստից հետո Արգիշտի Կիվիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ եթե Հայաստանում արդարադատություն լիներ, ապա ինքն այս գործով տուժող կլիներ, իսկ ոստիկաններն էլ՝ ամբաստանյալներ:
«Օգոստոսի 24-ին կլինի 2 տարի, որ ես այս գործով ժամանակս վատնում են ոստիկանությունում, դատախազությունում, Քննչական կոմիտեում, դատարանում: Ես արդարադատությանը չեմ հավատում: Եթե լիներ արդարադատություն, ապա ես տուժող կլինեի, իսկ ամբաստանյալի աթոռին կհայտնվեին այդ ոստիկանները: Անկախ ամեն ինչից՝ քաղաքացիները պետք է շարունակեն պայքարել: Եթե պայքարում ես, ուրեմն հաղթող ես՝ անկախ արդյունքից»,- ասաց Կիվիրյանը՝ նշելով, որ ինքն ու իր փաստաբանները շարունակելու են պայքարել մյուս ատյաններում էլ հաղթանակի հասնելու համար:
Նշենք, որ հունիսի 8-ին առաջին ատյանի դատարանն Արգիշտի Կիվիրյանին մեղավոր էր ճանաչել, տուգանել նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով՝ 400 հազար դրամով: Դատարանը սակայն Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը համաներումով չի կիրառել:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://news.am/arm/news/282344.html]կայքում[/url]: