Դատարանում կլսվի Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը
Փետրվարի 5-ին, ժամը 14:30-ին, Վարչական դատարանում կլսվի ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ «Armenia Today» լրատվական կայքի համակարգող, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:
Խոսքը գնում է 2014թ. ապրիլի 4-ին ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի անցկացված երթի ժամանակ Արգիշտի Կիվիրյանին ՀՀ դատախազության շենքի դիմացից բերման ենթարկելուն: