211652_close_icon
views-count1785 դիտում article-date 11:37 20-08-2015

Պուտինը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին. Ս. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, հաղորդում է BBC-ն: «Այս տարի մենք նշում ենք այդ ֆորումի 7-րդ տասնամյակը: Սպասվում է ռեկորդային թվով պետությունների ղեկավարների ժամանումը: Մեր նախագահը նույնպես ծրագրում է մասնակցել այդ միջոցառմանը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լավրովը: Նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին: Լավրովը չի բացառել նաև, որ Նյու Յորքում Պուտինը կարող է հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:

Նմանատիպ նյութեր