Ազգերի լիգայի կարևորագույն ուղևորությունը ՖԱՖ-ի հետ՝ դեպի Մակեդոնիա
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացնելու է Ազգերի լիգայում ամենակարևոր հանդիպումներից մեկը հիմնական մրցակցի` Մակեդոնիայի ընտրանու հետ։
Հայաստանի հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամները կազմակերպում են երկրպագուների ուղևորություն.
«Մրցավայր մեկնելու ենք ավտոբուսով անմիջապես Հայաստան-Լիխտեյնշտեյն խաղից հետո։ Ուղևորությունը կընթանա հետևյալ երկրներով՝ Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա-Մակեդոնիա։
Ունենալով ավտոբուսային ուղևորությունների հսկայական փորձ, և 6 տարիների աջակցություն ազգային հավաականին արտագնա բոլոր պաշտոնական հանդիպումների ժամանակ, վստահ ենք՝ հերթական 3000 կմ-անոց բարդ մարտահրավերը կարող ենք հաջողությամբ հաղթահարել միասին և սատարել մեր հավաքականին:
Մակեդոնիայում մեզ միանալու պատրաստակամություն են հայտնել նաև հայ երկրպագուներ Հունաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից և այլ երկրներից։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին Մակեդոնիային մոտ երկրներում բնակվող հնարավորության դեպքում հասնել Սկոպյե՝ հավաքականին արժանի աջակցություն ապահովելու համար։
Ուղևորության ընթացքում կլինի 3-օրյա հանգիստ Ալբանական լավագույն ծովափնյա քաղաքում՝ Հիմարայում։ Մեկնելու ենք բարձրակարգ 50 տեղանոց Neoplan ավտոբուսով։ ՈՒղևորության արժեքն է` 290 $
Մեկնումը` 06.09.2018, վերադարձը՝ 15.09.2018
[b]
Փաթեթը ներառում է[/b]
ավտոբուսի տոմս
ապահովագրություն
Թուրքիայի վիզա /20եվրո/
Բուլղարիայի վիզա /35 եվրո/
Մակեդոնիայի վիզա /60 եվրո/
հոսթել Մակեդոնիայում ՝ 2 գիշեր
հյուրանոց Ալբանիայում՝ 2 գիշեր
Խնդրում ենք շտապել ավտոբուսի տեղերը սահմանափակ են:
Ուղևորությանը հնարավոր է մասնակցել նաև ինքնաթիռով։ Ամրագրումների կամ հարցերի դեպքում զանգահարել՝ 099227788»