211652_close_icon
views-count1388 դիտում article-date 17:51 19-08-2015

Մատեո Կովաչիչ. Hala Madrid!. տեսանյութ

Մադրիդի «Ռեալը» այսօր ներկայացրեց «Ինտերից» ձեռք բերած նոր ֆուտբոլիստին՝ խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչին: «Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել «Ռեալին»: Ես տեղափոխվեցի աշխարհի մեծագույն ակումբ և դա առանձնահատուկ իրադարձություն է: Ինձանից շատ բան են սպասում, ինչպես և ամբողջ ակումբից: Hala Madrid!», հայտարարել է Կովաչիչը իր ներկայացման ժամանակ: Հիշեցնենք, որ Կովաչիչի համար «Ռեալը» «Ինտերին» վճարել է 28 միլիոն եվրո: Արքայական ակումբում Կովաչիչը հանդես կգա 16 համարի ներքո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր