211652_close_icon
views-count1260 դիտում article-date 17:16 24-04-2021

Իտալիայի Սենատի անդամ Մատեո Սալվինին ուղերձ է հղել Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի Սենատի անդամ, նախկին փոխվարչապետ, LEGA կուսակցության գլխավոր քարտուղար Մատեո Սալվինին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Իտալիայի Սենատի անդամի ուղերձը.

«Չմոռանալ երբեք։ Ողջույններ, ճանաչում, սեր ու մտերմություն իմ, «Լեգա» շարժման, ինչպես նաև ամբողջ իտալացի ժողովրդի կողմից հայ ազգին՝ ի դեմս նրանց, ովքեր անցել են տառապանքների միջով, և հանուն նրա, որ այն այլևս երբեք չկրկնվի։ Պատմության մեջ առաջին ցեղասպանությունը, և ես օգտագործում եմ մի բառ, որը Թուրքիայում ազատազրկման պատճառ կարող է դառնալ, և որի հետևանքով ավելի քան 1,5 միլիոն կանայք, տղամարդիկ, մանուկներ և ծերեր ոչնչացվեցին երկրի երեսից։ Թող որ այն այլևս երբեք չկրկնվի։ Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կլինեմ հպարտ, արի և ազատ երկրում։ Ես հուսով եմ, որ մեր երեխաները Իտալիայի տարրականից մինչև միջնակարգ դպրոցներում հնարավորություն կունենան կարդալ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը», որը ապագայի և հիշողության գլուխգործոց է։ 

Գրկում եմ, սիրում եմ ձեզ։ Հուսով եմ՝ չափազանց սխալ չեմ արտասանի՝ «Կեցցե՛ Հայաստանը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր