211652_close_icon
views-count1896 դիտում article-date 12:13 19-08-2015

Մոսկվայում խաբեբա-էքստրասենսներ են ձերբակալվել

Մոսկվայի դատարանը 21 էքստրասենսների դատապարտել է 6-15 տարվա ազատագրման՝ խաբեությամբ զբաղվելու համար: Նրանք նաեւ տուգանք կվճարեն՝ 400 հազարից մինչեւ 1,5 միլիոն ռուբլի: Քննության տվյալներով՝ «էքստրասենսներն» իրենց այցելուներին ասել են, թե վերջիններս հիվանդ են ծանր հիվանդություններով եւ վաճառել են «դեղորայք», որն իրականում կենսաակտիվ հավելումներ է եղել: Ընդհանուր առմամբ, մոտ 40 մարդուց նրանք շորթել են 7 միլիոն ռուբլի՝ ասելով, որ եթե չդիմեն իրենց ծառայություններին, կանիծվեն: Ձերբակալվածներն աշխատել են մեկ կենտրոնում, որի ղեկավար Մաքսիմ Գուլյայեվը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Նմանատիպ նյութեր