211652_close_icon
views-count3527 դիտում article-date 14:15 11-08-2019

«Խաբեբա, խաբեցիր մեզ, ոչ մի փոփոխություն չի եղել». միջադեպ՝ Գյումրիում վարչապետի ուղիղ միացման ժամանակ. Tert.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում առավոտյան զբոսանքի ժամանակ միջադեպ գրանցվեց, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/08/11/pashinyan/3069016]Tert.am[/url]-ը։ Վարչապետն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ուղիղ եթերի միջոցով ներկայացնում էր Գյումրին, ցուցադրում զբոսաշրջիկներին հետաքրքիր վայրերը, նշում, որ մեր հայրենակիցները հաճախ չգիտեն այդ վայրերի մասին: Ուղիղ եթերի ժամանակ վարչապետին էին մոտենում տեղացիները, այցելուները, զրուցում, լուսանկարվում, ոմանք՝ մտահոգություններով կիսվում: Այցի ժամանակ նրան մոտացավ Մարիամ անունով մի կին և վարչապետին անվանեց անվանելով. «Խաբեբա, խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիր, հա»: Կինը նշեց, թե ոչ մի փոփոխություն երկրում չի եղել: Երբ թիկնապահները փորձեցին նրան հեռացնել, Փաշինյանը կոչ արեց չքաշքել տիկնոջը: «Ամեն ինչ լավ կլինի, պետք չէ հուսահատվել»,-դիմելով կնոջն՝ ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր