211652_close_icon
views-count37294 դիտում article-date 15:56 18-08-2015

Նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ աղմկահարույց Ճամբարակ-Սևան ճանապարհին տեղադրվեցին երթևեկությունը կարգավորող բոլոր նշանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարականով Երևան-Սևան, Ճամբարակ-Սևան ավտոճանապարհին տեղադրվել են ճանապարհային երթևեկությունը կարգավորող բոլոր նշանները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշանները տեղադրվել են Սևանի «Ճանշին»-ի աշխատակիցների կողմից և կատարվել են նաև ճանապարհի գծանշման աշխատանքներ, ինչպես նաև տեղադրվել են ցուցանակներ, որոնցով վարորդները կկողմնորոշվեն, թե ինչպես հասնեն Ճամբարակ, Սևան և Դիլիջան: Հիշեցնենք, որ նշված հատվածում էր տեղի ունեցել դերասանուհի Անի Երանյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումով խոշոր ավտովթարը, երբ նա իր մեքենայով բախվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով կային վիրավորներ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/18/59914/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել էին Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mersedez ML մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվ էր գործել նաև Սևանի հիվանդանոցի հերթապահ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կեմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից էլ դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ, ով ըստ հավաքվածների, վիրավորներին Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի հետ ուղեկցել էին հիվանդանոց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր