Եմենում հուսիթները սպանել են ավելի քան 60 զինծառայողի
                        Եմենի հարավում ապստամբ-հուսիթները շրջափակման մեջ են վերցրել երկրի մի խումբ զինվորականների: Բախման ժամանակ սպանվել է  65 զինծառայող եւ 15 շիիթ-զինյալ: 
Հուսիթները շարքից հանել են 8 զրահապատ մեքենա եւ 4 տանկ: Հիշեցնենք՝ Եմենի մայրաքաղաք Սանան դեռեւս գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

