Կրիշտիանու Ռոնալդուն 18,5 միլիոն դոլարով անշարժ գույք է գնել Նյու-Յորքի էլիտար երկնաքերում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էլիտար անշարժ գույք է գնել Նյու-Յորքում
30-ամյա պորտուգալացին 18,5 միլիոն դոլարով 233 քմ ընդարձակ և շքեղ տարածքներ է գնել 5-րդ ավենյուի Trump Tower երկնաքերի 58-րդ հարկում:
Ենթադրվում է, որ ապագայում Ռոնալդուն կարող է տեղափոխվել ամերիկյան MLS-ի ակումբներից մեկը՝ «Նյու-Յորք Ռեդ Բուլս» կամ «Նյու-Յորք Սիթի»:
Նշենք, որ Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչև 2018 թվականը: