211652_close_icon
views-count1662 դիտում article-date 10:40 18-08-2015

Մշակույթի նախարարը գոնե 1000 դրամով մասնակցե՞լ է թատրոնի համազգային դրամահավաքին. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է. «Համազգային թատրոնի շենքի կառուցումը մնացել է համազգային դրամահավաքի հույսին: Բայց դատելով թատրոնի շենքում տեղադրված դրամահավաք-տուփի գումարների քանակից, շենքի հիմքի փոսն էլ դրանով չի փորվի: Թատրոնի կառուցման համար տարածք է հատկացվել Երևանի Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում, նախագիծը կա, բայց գումար պետական աջակցությամբ չկա ու չկա: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մի առիթով այս թատրոնի շենքի կառուցման մասին ասել էր՝ «Հույս միշտ էլ կա, այդ հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է, սակայն կա առաջնահերթությունների խնդիր»: Հանգանակության տուփում հիմնականում 1000 դրամանոցներ են: Հետաքրքիր է՝ միշտ հույս ունեցող նախարարը գոնե 1000 դրամով մասնակցե՞լ է թատրոնի համազգային դրամահավաքին… Եվ եթե նախարարի հույսն այդ 1000 դրամանոցներն են, այլ ոչ թե ֆինանսավորման այլ աղբյուրները, ապա Համազգայինի շենքը 10 տարի հետո էլ չի կառուցվի»:

Նմանատիպ նյութեր