211652_close_icon
views-count3592 դիտում article-date 10:15 18-08-2015

Կլիմայի փոփոխությունը փաստ է, եւ այս կոնտեքստում Հայաստանին սպառնացող մեծագույն վտանգն անապատացումն է. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. «Առաջին անգամ է, թերեւս, որ կլիմայի գլոբալ փոփոխության խնդիրը դառնում է հայաստանցիների առտնին քննարկման առարկա։ Իհարկե, դեռ փաստ չէ, որ այս տարվա սաստիկ շոգերը կրկնվելու են նաեւ հաջորդ տարի, բայց բարձր ջերմային ֆոնի այսպիսի աննախադեպ տեւականությունը բնական անհանգստություն է առաջացնում։ Կլիմայի փոփոխությունը փաստ է, եւ այս կոնտեքստում Հայաստանին սպառնացող մեծագույն վտանգն անապատացումն է։ Վերջին 25 տարվա ընթացքում մեր երկրում հազարավոր հեկտարների անտառներ են հատվել ու կանաչ տարածքներ են վերացվել, գետերի էկոհամակարգերը հէկերի կառուցման արդյունքում խախտվել են, մսխվել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանը, իսկ նոր ջրամբարներ չեն կառուցվել, կառուցված ջրամբարներն էլ հաճախ չեն լցվում սակավաջրության պատճառով։ Սակավաջրությունն, ահա, որ նաեւ կլիմայի փոփոխության հետեւանք է, մեզ սպառնացող լրջագույն վտանգ է, որովհետեւ չնայած մենք Արարատյան դաշտը բարեբեր այգեստան ենք համարում, այս դաշտավայրի ցանկացած հատված պատշաճ ձեւով չոռոգվելու հետեւանքով շատ արագ վերածվում է անապատի։ Գլոբալ ջերմացումը մեզ համար լրջագույն մարտահրավերներ է ի հայտ բերում, իսկ այսօր մենք այդ մարտահրավերներին դիմակայելու ռազմավարություն կարծես թե չունենք»։ Ինչպես է եղանակի փոփոխությունը ազդելու խմելու ջրի աղբյուրների վրա, եւ որքանով է այդ ազդեցությունը ուժեղանալու փոքր հէկ-երի կառուցման հետեւանքով, ինչպես ենք վերականգնելու Արարատյան դաշտի արտեզյան ավազանը, ինչպես ենք կարողանալու շարունակել Սեւանի մակարդակի բարձրացումը, ինչպես ենք կարողանալու ջրի անհրաժեշտ պաշարներ կուտակել խմելու եւ ոռոգման։ Որտեղից ենք լրացնելու այն հավելյալ էլեկտրական էներգիայի պահանջը, որ անհրաժեշտ կլինի մեր բնակարանները հովացնելու, ջրի հավեյալ պոմպակայաններ աշխատեցնելու եւ ստեղծելու համար»:

Նմանատիպ նյութեր