Վանուատուի նախագահ Բալդվին Լոնսդեյլը հայտնել է, որ պետությանը վրա հասած «Պեմ» ցիկլոնի առաջացման գլխավոր գործոնը կլիմայի գլոբալ փոփոխությունն է: Նա այդ ցիկլոնն անվանել է «հրեշ» և ընդգծել է, որ երկրիրը ստիպված է նորից վերակառուցվել:
Նշենք, որ Վանուատու պետությանը հումանիտար օգնություն են ցուցաբերում տարբեր երկրներ:
Ըստ վերջին տվյալների, փոթորկի պատճառով 8 մարդ է զոհվել, սակայն իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել: Մայրաքաղաք Պորտ-Վիլեի տների 90%-ը ավերվել է: Ավելի քան 10.000 մարդ է ստիպված է բնակվել ժամանակավոր կացարաններում: