211652_close_icon

Ճապոնիայում անոմալ շոգի պատճառով շուրջ 4000 մարդ է հոսպիտալացվել

views-count2157 դիտում article-date 10:19 18-08-2015
Ճապոնիայում շուրջ 4000 մարդ է տեղափոխվել հիվանդանոց ուժեղ տապի պատճառով, մահացել է 8 մարդ, հաղորդում է Ria Novosti-ն: Տուժած քաղաքացիների մեծ մասը բնակվում են պրեֆեկտուրաներում: Միայն Տոկիոյում հոսպիտալացվել է 303, Աիթիում՝ 277, Օսակայում՝ 376, Հյոգոյում՝ 246, Կանագավայում՝ 237, Սայտամայում՝ 234 և Տիբայում՝ 188 մարդ: Հոսպիտալացվածներից շատերը 70 տարեկանից բարձր մեծահասակներ են:

Նմանատիպ նյութեր