211652_close_icon

Պակիստանում անոմալ շոգի հետևանքով 2 օրում զոհվել է 114 մարդ

views-count1693 դիտում article-date 09:47 22-06-2015
Պակիստանի Քարաչի քաղաքում տիրող անոմալ շոգւ հետևանքով զոհերի թիվն արդեն անցել է 120-ը, հաղորդում է Ria Novosti-ն: Ավելի վաղ հաղորդվել էր 84 զոհի մասին: Հունիսի 20-ից մինչև այսօր տապին զոհ է գնացել 114 մարդ, ևս 8 հոգի մահացել է հարավային Սինդ նահանգում: Արտակարգ դրություն է հայտարարված երկրի բոլոր հիվանդանոցներում. Բուժաշխատողներին արգելվել է լքել բուժհաստատությունները: Միայն Քարաչիում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 41 °C- ի:

Նմանատիպ նյութեր