Իսլամիստների կողմից Մոսուլի գրավման մեղավորը Իրաքի նախկին վարչապետն է. հետաքննություն
Նախորդ տարի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրաքյան Մոսուլ քաղաքը գրավելու պատասխանատվությունը երկրի նախկին վարչապետի՝ Նուրի Մալիկիի ուսերին է:
Այս մասին ասվում է Իրաքի պառլամենտին ներկայացված հետաքննության մեջ: Նշվում է նաեւ, որ Մոսուլի գրավման «մեղավորներ» են նաեւ 30 այլ պաշտոնյաներ: Հետաքննության արդյունքները փոխանցվելու են գլխավոր դատախազությանը:
Հիշեցնենք՝ ջիհադականները Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը գրավել էին նախորդ տարվա հունիսին, ինչը նրանց հնարավորություն տվեց շարժվելու հյուսիս եւ հարավ՝ գրավելով Իրաքի տարածքի 1/3-ը:
Մոսուլը մինչ օրս իսլամիստների վերահսկողության ներքո է: