Բաղդադում պայթյունի հետեւանքով տասնյակ զոհեր կան
Իրաքի ոստիկանության տվյալներով՝ Բաղդադում պայթյունների հետեւանքով նվազագույնը 20 մարդ է զոհվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որը շիիթական Հաբիբիյա թաղամասում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով 11 հոգի էր մահացել:
Այդ շրջանում վերջին մեկ շաբաթում ահաբեկչության զոհ է դարձել արդեն 70 մարդ: Խմբավորումներից ԻՊ-ն ստանձնել է պայթյունների պատասխանատվությունը:
Իրաքի շիիթական թաղամասերը հաճախ են դառնում ԻՊ-ի թիրախ, քանի որ իսմալիստները շիիթներին համարում են «հերետիկոսներ»: