Պակիստանում պայթյունների հետեւանքով տասնյակ զոհեր կան
Պակիստանի հարավում՝ Շիկարպուր քաղաքում, շիիթական մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով նվազագույնը 60 մարդ է մահացել: Եւս 40 մարդ վնասվածքներ է ստացել:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ մզկիթում ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն: Ռադիկալ խմբավորումներից որեւէ մեկը դեռեւս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: