211652_close_icon

Ձերբակալվել է «Հըզբոլլահ»-ի թիվ 1 հակառակորդ Ահմադ ալ-Ասիրին

views-count1822 դիտում article-date 16:44 15-08-2015
Լիբանանի իրավապահները ձերբակալել են տեղի իսլամիստական ծայրահեղական խմբավորումների առաջնորդ Ահմադ ալ-Ասիրին, հաղորդում է Ria Novosti-ն: Վերջինս կասկածվում է երկրի զինված ուժերի ծառայողների վրա կատարած հարձակումները կազմակերպելու մեջ: Ահմադ ալ-Ասիրին ձերբակալվել է Բեյրութի օդանավակայանում այն ժամանակ, երբ նա փորձում էր լքել երկիրը: Նա հանդիսանում է «Հըզբոլլահ» շիա շարժման թիվ 1 հակառակորդը: Ալ-Ասիրի համախոհների և «Հըզբոլլահ»-ի անդամների միջև մեկ անգամ չէ, որ տեղի են ունեցել արյունալի բախումներ:

Նմանատիպ նյութեր