211652_close_icon
views-count3661 դիտում article-date 20:18 29-03-2017

Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանին ընդունել է Քուվեյթի թագաժառանգ շեյխ Նաուաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ-Սաբահը

Մարտի 27-ին Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանին ընդունեց Քուվեյթի թագաժառանգ շեյխ Նաուաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ-Սաբահը: Ողջունելով հյուրին` թագաժառանգ Ալ-Սաբահը նշեց, որ մեծ ջերմությամբ և ակնածանքով է լցված բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ, որի ներկայացուցիչների մի հատվածը բնակվում է նաև Քուվեյթում: Շեյխ Սաբահը դեսպան Բադեյանին հաջողություն մաղթեց իր հետագա գործունեության մեջ և հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման շրջանում երկուստեք ջանքերի շնորհիվ հայ-քուվեյթական բարեկամական հարաբերությունները ավելի կխորանան և կամրապնդվեն: Շնորհակալություն հայտնելով սրտագին խոսքերի համար` դեսպան Բադեյանն իր երախտագիտությունը հավաստեց Քուվեյթի Պետությանը և թագաժառանգ Նաուաֆ Ալ-Սաբահին` դեսպանությանը ցուցաբերվող մշտական աջակցության և տեղի հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար, որը, դեսպանի խոսքով, լրացուցիչ կապող օղակ է երկու բարեկամ երկրների միջև: ՀՀ դեսպանը նշեց, որ իր համար պատիվ է ներկայացնել Հայաստանը՝ հավաստիացնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի Հայաստանի և Քուվեյթի միջև համակողմանի սերտ փոխգործակցության առավել խորացման համար: Դեսպան Բադեյանը հատուկ ընդգծեց երկու բարեկամ երկրների միջև իրականացված տարբեր մակարդակների փոխայցելությունների կարևորությունը` հատկապես շեշտադրելով ՀՀ նախագահի և վարչապետի Քուվեյթ կատարած այցերը: Դեսպանը նաև հույս հայտնեց մոտ ապագայում Քուվեյթի Պետության բարձր մակարդակի պատվիրակություններ հյուրընկալել Հայաստանում:

Նմանատիպ նյութեր