1392 դիտում
16:18 15-08-2015
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Ֆրանսիահայ բժիշկների միության նախագահ Միշել Շահինյանին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Ֆրանսիահայ բժիշկների միության նախագահ (Armenian Medical Union of France) Միշել Շահինյանին:
Հյուրը նշեց, որ միության անդամներն ամեն տարի այցելություններ են կատարում Հայաստանի մարզեր: Նրա խոսքով` եթե նախկինում աշխատանքը կենտրոնացած էր գլխավորապես մայրաքաղաքում, ապա այժմ իրենք ընդլայնել են գործունեության շրջանակը` ընդգրկելով նաև Հայաստանի մարզերը:
Կողմերն անդրադարձան Հայաստանի և Ֆրանսիայի մասնագետների միջև ակտիվ համագործակցության անհրաժեշտությանը:
Արմեն Մուրադյանը կարևորեց մարզերային բժիշկների Ֆրանսիայում վերապատրաստվելու և հետագայում մասնագիտական գործունեությունը հայրենիքում շարունակելու հարցը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համագործակցության սերտացման, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
Նշենք, որ Հայաստանի մարզերի բնակչության առողջական խնդիրների լուծման նպատակով Ֆրանսիայում գործող այս բարեգործական կառույցի կողմից տարբեր տարիների կտրվածքով աշխատանքներ են իրականացվել առողջապահական մի շարք ուղղություններով:
Շուրջ 200 մասնագետ անդամակցում է 1975 թվականին Փարիզում ստեղծված Ֆրանսիահայ բժիշկների միությանը:
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
17:35 05-06-2014
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ԱՄՆ ՊՎՆԳ ծրագրերի տնօրինությանը
930 դիտում
14:21 15-07-2015
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին
4167 դիտում
19:25 05-04-2018
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի և «Սատար Ղարաբաղին» ֆրանսիահայ միության անդամների հետ
Այս բաժնից
727 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
709 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար