930 դիտում
14:21 15-07-2015
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին:
Արմեն Մուրադյանը դեսպանին ներկայացրեց առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումները: Նա ընդգծեց, որ առողջության պահպանման առաջնային օղակի արդիականացումը, ինչպես նաև հանրային առողջապահական ծրագրերի իրականացումը օրակարգային է:
Նախարարի խոսքով` մոր և մանկան առողջության պահպանումը, համակարգում տեղակատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրումը գերակա ուղղություն են:
ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանի գնահատմամբ` համագործակցության հեռանկարային ոլորտ է դեղագործությունը:
Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ հայաստանյան 18 դեղարտադրողներից 2-ն ունի եվրոպական GMP պատշաճ արտադրական գործունեության դեղագործական հավաստագիր, առաջիկայում ևս մեկ ընկերություն կհամալրի նրանց շարքը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հուլիսի 21-ին Աշխաբադում կայանալիք «Առողջություն» պետական ծրագրի 20-րդ տարեդարձին նվիրված բժշկական միջազգային ֆորումին, որին մասնակցելու է նաև ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի Հանրապետության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցությունը սկսվել է 1996թ.:
Նմանատիպ նյութեր
1816 դիտում
17:35 05-06-2014
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ԱՄՆ ՊՎՆԳ ծրագրերի տնօրինությանը
1389 դիտում
16:18 15-08-2015
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Ֆրանսիահայ բժիշկների միության նախագահ Միշել Շահինյանին
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
658 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար