ԻՊ-ն սպառնում է սպանել ամերիկացի զինվորներին եւ դիվանագետներին. տեսանյութ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ամերիկացի զինվորականների եւ դիվանագետների «որս» են հայտարարել: Հավանական զոհերի անունները զինյալները հրապարակել են համացանցում:
Եւ մինչ Պենտագոնը փորձում է պարզել, թե ինչպես են ահաբեկիչները ստացել 1500 զինվորականի եւ քաղաքական գործիչների տվյալները, ամերիկացի շատ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ Օբաման մատների արանքով է նայում էքստրեմիստների սպառնալիքներին:
Ջիհադականներն իրենց համախոհներին կոչ են արել հաշվեհարդար տեսնել ցուցակում նշված անձանց հետ: Իսլամիստներին հաջողվել է իմանալ նաեւ նրանց հեռախոսահամարները, անգամ՝ բանկային քարտերի գաղտնագրերը: