Թրամփը շնորհավորել է ամերիկացի զինվորներին Սիրիային հարվածելու առիթով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը [url=https://twitter.com/realDonaldTrump/status/850723509370327040]թվիթերում գրառում[/url] է կատարել, շնորհավորելով ամերիկյան զինվորականներին, Սիրիայի կառավարական ռազմական ավիացիան ոչնչացնելու առիթով:
«Շնորհավորում եմ մեր զինվորական տղամարդկայնց և կանանց, որ նրանք այդպես լավ ներկայացրեցին Միացյալ Նահանգներն ու ամբողջ աշխարհը, Սիրիայի վրա հարձակման ընթացքում»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Սիրիայի վեցամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն երեկ առաջին անգամ ռազմական հարված է հասցրել Սիրիայի ռազմաօդային կայաններից մեկին՝ ոչնչացնելով 59 ռազմական ինքնաթիռ: