ԻՊ-ի զինյալները հրապարակել են ցուցակ, որում եղած ամերիկացի զինծառայողներին մտադիր են սպանել
Համացանցում հայտնվել է ամերիկացի զինծառայողների ցուցակն իրենց նկարներով և բնակության հասցեներով: Այն հրապարակվել է «Իսլամական պետության» անունից: Այդ ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ կսպանեն ցուցակում եղած բոլոր զինվորներին:
Ահաբեկիչներն իրենց հաղորդագրության մեջ դիմել են «Ամերիկայում ապրող իրենց եղբայներին», կոչ անելով սպանել այդ ամերիկացի զինծառայողներին: Այս մասին գրել է The Independent-ը:
Պենտագոնը հայտնել է, որ հետաքննություն է սկսել և ուսումնասիրում է այդ ցուցակը, իսկ դրանում եղած զինծառայողներին տեղեկացվել է այդ մասին: