Լիբիայում ԻՊ-ի եւ մեկ այլ խմբավորման բախման հետեւանքով տասնյակ զոհեր կան
Լիբիայի Սիրտ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ մեկ այլ՝ սալաֆիթական խմբավորման զինյալների բախման հետեւանքով 46 մարդ է մահացել: Մարտերն ընթանում են օգոստոսի 10-ից:
ԻՊ-ն շարունակում է գնդակոծել քաղաքի բնակելի թաղամասերը:
Միայն օգոստոսի 13-ին 17 մարդ է զոհվել, այդ թվում՝ 15 խաղաղ բնակիչ եւ իսլամիստների երկու հրամանատար:
Տեղի զինված բնակիչները եւ սալաֆիթները (մեհմեդականության ուղղություններից մեկի հետեւորդներ) շրջափակել են քաղաքի այն հատվածը, որտեղ ամրացել են ջիհադականները: