Յուրա Մովսիսյանի խաղակոշիկները աճուրդի են դրվել
Ռուսական Championat.com մարզական կայքը բարեգործական ակցիա է իրականացնում, որի նպատակն է մանկական խաղադաշտի կառուցումը:
Ակցիայի շրջանակներում աճուրդի են դրվում համաշխարհային և ռուսական ֆուտբոլային աստղերի արժեքավոր նվերները: Մասնավորապես, արդեն վաճառվել են ռուսաստանցի ֆուտբոլիստներ Ալան Ձագոևի, Ալեքսանդր Սամեդովի խաղակոշիկները:
Այժմ աճուրդի են դրվել «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղակոշիկները: Սակարկությունները տևելու են մինչև օգոստոսի 15-ը:
Խաղակոշիկները ձեռք կբերի դրանց համար ամենամեծ գումար առաջարկած անձը