Չինաստանում փլուզվել է կառուցվող մետրոյի մի հատվածը. տեսանյութ
Չինաստանի Գուանդուն նահանգի Դունգուան քաղաքում փլուզվել է կառուցվող մետրոյի մի հատվածը:
Նախօրեին այդ հատվածում արդեն մասնակի փլուզում էր եղել, և շինարարները զբաղված էին տարածքը ամրացնելով, սակայն նրանց ջանքերն ապարդյուն անցան. կառույցի պատերը ամբողջությամբ փլուզվել են փոսի մեջ:
Տարածքի բնակիչներից մեկը պատահաբար տեսագրել է փլուզման պահը:
Ընդ որում, չորս կիլոմետր երկարությամբ այս հատվածում վերջին երեք տարում սա արդեն հինգերորդ փլուզումն է: