Ամերիկացի նորապսակները ցանկացել են մեղրամիսն անցկացնել իսլամիստների հետ
ԱՄՆ Միսսիսիպի նահանգի դատարանը մեղավոր է ճանաչել մի նորապսակ զույգի, որը ցանկացել է մեղրամիսն անցկացնել Սիրիայում եւ միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
20-ամյա Ջեյլին Դելշոն Յանգը եւ 22-ամյա Մուհամմադ Օդա Դահլալուն ձերբակալվել են օդանավակայանում: Նրանք չեն ժխտել, որ մտադրվել էին մեկնել Թուրքիա, ապա Սիրիա եւ միանալ ջիհադականներին:
Նորապսակները նշել են նաեւ, որ ցանկացել են նյութական օգնություն ցուցաբերել իսլամիստներին: