1618 դիտում
08:48 22-04-2014
Մեկ հոգու համար ՀՅԴ-ում չեն ցանկացել նոր ընտրություն անցկացնել․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Աղվերանում տեղի ունեցած ՀՅԴ ԳԺ-ի արդյունքում ԳՄ-ի կազմում երկու հայտնի ընկերների՝ Սպարտակ Սեյրանյանի և Արսեն Համբարձումյանի չընտրվելը պայմանավորված է նուրբ հանգամանքով։
Վահան Հովհաննիսյանի Գերմանիայում դեսպան դառնալուց հետո կոոպտացիա՝ Բյուրոյի նոր անդամի նշանակում տեղի չի ունեցել։ Մեկ հոգու համար ՀՅԴ-ում չեն ցանկացել նոր ընտրություն անցկացնել։
Խնդիրն այն է, որ, չնայած հերքումներին, բոլոր դեպքերում, դեռ վերջնականապես փակված չէ Դավիթ Լոքյանի՝ ոչ ՀՅԴ քվոտայով փոխվարչապետ կամ նախարար դառնալու հարցը, որի դեպքում նա կսառեցնի իր անդամակցությունը ՀՅԴ-ին։ Այդ դեպքում արդեն երկու հոգու փոխարինելու հարց կդրվի, որովհետև ընկեր Վահանին Բյուրոյում հաստատապես փոխարինելու է Արսեն Համբարձումյանը, և եթե ընկեր Հրանտը հաջողեցնի՝ կըտրվի նաև ընկեր Սպարտակը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4470 դիտում
11:11 28-05-2016
Ընտրություն չունեինք, հրաման էինք կատարում։ Դա մոլորություն է՝ ընտրություն միշտ էլ կա. «Առավոտ»
1618 դիտում
10:11 11-04-2014
ՀՅԴ շարքերում առանձնապես ոգևորված չեն ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու գաղափարով․ Հրապարակ
Այս բաժնից
1258 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»