211652_close_icon
views-count1329 դիտում article-date 18:08 02-09-2014

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը 200.000 դոլար են վճարել առանց վկաների իրենց մեղրամիսն անցկացնելու համար

Օգոստոսի 23-ին Ֆրանսիայում միմյանց հետ ամուսնացած Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթնը որոշել են իրենց մեղրամիսն անցկացնել միայնակ: Դրա համար նրանք Մալթայի Գոցո կղզու բնակիչներին խնդրել են ժամանակավորապես լքել իրենց տները: Վերջիններս համաձայնվել են անել դա այն բանից հետո, ինչ հոլիվուդյան աստղերը նրանց վճարել են 200.000 դոլար: Այս մասին հայտնում է Zeenews-ը: Կղզու բնակչությունն ըմբռնումով է մոտեցել միայնակ հանգստանալու զույգի ցանկությանը: Հայտնի չէ, թե կղզու բնակիչներն ինչ ժամկետով են լքել իրենց տները: Կղզի ժամանած նորապսակները տուն չեն վարձակալել բուն կղզում, նրանք զբոսանավով կանգնել են նրա ափերին: Ջոլին ու Փիթը պլանավորել են ոչ միայն հագստանալ, այլև՝ աշխատել Գոցո կղզում՝ ձեռնամուխ լինելով «Ծովի մոտ» ֆիլմի նկարահանումներին: Գոցոն Մալթյան արշիպելագի երկրորդ խոշոր կղզին է՝ Մալթայից հետո: Նրա տարածքը կազմում է 67 քառակուսի կիլոմետր:

Նմանատիպ նյութեր