211652_close_icon
views-count1573 դիտում article-date 20:47 13-08-2015

«Բոկո Հարամ»-ը նոր առաջնորդ ունի

«Բոկո Հարամ» ջիհադական խմբավորումը, որի հարձակումների հետեւանքով վերջին 6 տարում Նիգերիայում 17 հազար մարդ է մահացել, փոխել է իր պարագլխին, պնդում է Չադի նախագահ Իդրիս Դեբին: Նրա խոսքով՝ նոր առաջնորդը Մահամաթ Դաուդն է, որը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ: Չադի իշխանությունները չեն հայտնել, թե նախկին առաջնորդի հետ ինչ է պատահել: Տեղեկություններ կան, որ նրան սպանել են: Հիշեցնենք Չադը հարեւան Նիգերի եւ Կամերունի բանակի հետ Նիգերիային օգնում է պայքարել իսլամիստների դեմ:

Նմանատիպ նյութեր