«Բոկո Հարամ»-ն ունի ավելի քան 6000 անդամ
«Բոկո հարամ» անջատողական խմբավորման անդամները մոտ 4000-ից 6000-ն են:
Reuters գործակալությունը հայտնել է, որ այս տեղեկությունը փոխանցել է ամերիկյան հետախուզական ծառայության անանուն ներկայացուցիչը:
Նա նաև պատմել է, որ ըստ եղած տվյալների, խմբավորման զինյալները մինչ օրս իրենց մոտ են պահում այս տարի գերի վերցրած մոտ 300 աշակերտի:
Չնայած խմբավորման գործողությունների ակտիվացմանը, ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ այն սպառնալիք չի ներկայացնում Նիգերիայի այն հատվածներին, ուր նավթ կա:
Նշենք, որ «Բոկո Հարամ» անջատողական, իսլամիստական խմբավորումը պայքարում է արևմտյան կրթական համակարգի դեմ և ցանկանում է իր հսկողության տակ եղած տարածքներում հաստատել և ամրապնդել շարիաթի օրենքները:
Ի դեպ, ամեն տարի նրանց դաժան գործողություններն ավելի են սաստկանում: Եթե սկզբնական շրջանում նրանց հարձակումները ուղղաված էին ոստիկաններին և իրավապահ մարմիններին, ապա վերջին շրջանում ՝ կրոնական առաջնորդներն ու և խաղաղ բնակչներն են զոհ դառնում: Միայն 2014 թ-ի ընթացքում խմբավորման զինյալների հարձակումներից մոտ 10.000 մարդ է զոհվել: