Հետախուզվողը բերման ենթարկվեց Ալավերդիի Սանահին-Սարահարթ թաղամասից
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օգոստոսի 12-ին, ժամը 08.30-ին, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի թիվ 3/3 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել պատժի կրումից խուսափող, 1967 թ. ծնված Արմեն Գ.-ին, որը օգոստոսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեակն օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]