211652_close_icon
views-count2173 դիտում article-date 16:31 04-07-2022

«Մ6 - Սանահին-Սարահարթ - Սանահին գյուղ - Ակներ ճանապարհի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է

Ալավերդիում այսօր՝ հուլիսի 4-ին,  դիմավորել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, փոխմարզպետ Գոռ Ասրյանին, Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանին։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով նաեւ Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի ՔՊ-ի թեկնածուն է:

Նա նաեւ նշել է. «Այցելել ենք Ակներ գյուղ, հանդիպել բնակիչներին, ներկայացրել ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընթացքը։ Նախագիծը պատրաստ է, ուղարկվել է փորձաքննության։ Վերջնական հաստատումից հետո կհայտարարվի մրցույթ։ Ճանապարհի հիմնանորոգման նախագծային արժեքը 2.3 մլրդ դրամ է կազմել (շուրջ 5.6 մլն դոլար)։

Կանգառ ենք կատարել Սանահին կայարան թաղամասում, լսել բնակիչների դիտարկումները, ինչպես նաև զույգ կամուրջների շինհրապարակում։

Փոխվարչապետը հետևել է աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ։

Կառավարության գործընկերներիս շնորհակալ եմ Ալավերդի համայնքի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար»։

Նմանատիպ նյութեր