211652_close_icon
views-count1303 դիտում article-date 20:18 26-08-2019

Հետախուզվող քաղաքացին բերման ենթարկվեց Դավիթաշեն թաղամասից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 24-ին Երևանի Դավիթաշեն 7-րդ փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Մանուկ Կ.-ին, որը օգոստոսի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի, 133 հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերի և 182 հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր