Բերման ենթարկվեց Սիլիկյան թաղամասից
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները դեկտեմբերի 12-ին, ժամը 9.00-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ժիրայր Հ.-ին, որը դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 /խարդախություն/ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ Ոստիկանություն