Որոտանի ՀԷԿ-ի ակտիվների ձեռքբերման գործարքը ավարտվել է. «Ժամանակ»
                        «Ժամանակը» գրում է. «Նյու Յորքում տեղակայված ContourGlobal էներգետիկ ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ContourGlobal ընկերությունն  ու ՀՀ կառավարությունը ավարտել են Որոտանի ՀԷԿ-ի ակտիվների ձեռքբերման գործարքը։ ContourGlobal-ը նաև հայտնել է, որ միջազգային ֆինանսական կորպորացիան, որը ՀԲ խմբի անդամ է, 20 տոկոս մասնաբաժին է ձեռք բերել ContourGlobal հիդրոկասկադում՝ օգնելու ձեռք բերել, շահագործել և վերականգնել Որոտանի հիդրոկայան կասկադը»։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

