Ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը երեք անգամ հետ է մղվել դարպասաձողերից. տեսանյութ
Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրի «Վոլֆսբուրգ» - «Բորուսիա» Մ խաղի ժամանակ բացառիկ դրվագ է գրանցվել: Տանտերերի կիսապաշտպան Իվան Պերիշիչի հարվածից հետո գնդակը երեք անգամ հետ է մղվել դարպասաձողերից: Արդյունքում գնդակը անհավանական կերպով չի հայտնվել դարպասում: