Խորվաթիայի մի քանի շրջաններում աղետի ռեժիմ է հայտարարվել օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների պատճառով
Խորվաթիայի կառավարությունը դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով երկրի մի շարք շրջաններում աղետի ռեժիմ է հայտարարել: [url=https://tass.ru/proisshestviya/10405141]tass.ru[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը:
«Մենք այսօր որոշում ենք կայացրել ոչ միայն աղետի ռեժիմ հայտարարել մի շարք շրջաններում, այլև արդեն իսկ գոյություն ունեցող քաղաքացիական պաշտպանության շտաբի հիման վրա առանձին շտաբ ձևավորել վարչապետի և վետերանների հարցերով նախարար Տոմո Մեդվեդի գլխավորությամբ»,- ասել է Պլենկովիչը:
Նրա խոսքով՝ նոր շտաբի կազմում կընդգրկվեն բոլոր նախարարությունների ներկայացուցիչները: Աղետի ռեժիմը ենթադրում է աշխատանքի համակարգված մոտեցում՝ տարերային աղետի հետևանքները հաղթահարելու համար: