«Դոմոդեդովոյի» օդանավակայանում նորածնի դի է հայտնաբերվել
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի զուգարանում նորածնի դի է հայտնաբերվել: Նրա ենթադրյալ մայրը ձերբակալվել է:
Ոստիկանության տվյալներով՝ 1991թ. ծնված կինը գիշերը երեխային ունեցել է զուգարանում եւ այդտեղ էլ թողել: Հարուցվել է քրեական գործ: