211652_close_icon
views-count1253 դիտում article-date 20:29 03-10-2014

Գյումրու քաղաքապետն ընդունել է ՌԴ Դոմոդեդովոյի պատվիրակությանը

Այսօր` հոկտեմբերի 3-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ՌԴ Դոմոդեդովո քաղաքային շրջանի պատվիրակությանը` Նիկոլայ Դանիլեյկոյի գլխավորությամբ, որին ներկա էր նաեւ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեւը: Սամվել Բալասանյանը նախ ողջունել է պատվիրակությանը` հույս հայտնելով, որ ձեւավորվող բարեկամական հարաբերությունները երկու քաղաքների միջեւ կունենան լավագույն հեռանկարներ` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու քաղաքներն էլ ունեն գեղեցիկ մշակութային եւ մարզական ավանդույթներ: Իր հերթին ռուսական պատվիրակության ղեկավար Նիկոլայ Դանիլեյկոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար`կարեւորելով երկու քաղաքների միջեւ հարաբերությունների սերտացման երկուստեք պատրաստակամությունը: Երկու կողմերն էլ կարեւորեցին սերտ գործնական հարաբերությունների հարցում Գյումրիի օդանավակայանի առկայությունը: Պատվիրակությունը Գյումրիում էր եռօրյա ճանաչողական այցով, որի շրջանակներում նախատեսվում է համագործակցության մասին հուշագրի ստորագրում:

Նմանատիպ նյութեր